Միրգ, որը օգնում է պայքարել շականակագեղձի քաղցկեղի և արյան բարձ ճնշման դեմ. նռան 12 ամենաօգտակար հատկությունները
LIFEMed.tert.am-ը գրում է.
Նուռը հարուստ է կարևոր սննդարար նյութերով, որոնց շնորհիվ այն մի շարք օգտակար հատկություններով է օժտված, որոնք ներկայացնում է justnaturallife.com-ը:
1. Մեկ բաժակ նռան հատիկները (147 գրամ) պարունակում են.
Մանրաթել` 7 գրամ,
Սպտակուց` 3 գրամ,
Վիտամին K` օրական չափաբաժնի 30 %-ը,
Ֆոլաթթու` օրական չափաբաժնի 16 %-ը,
Վիտամին C` օրական չափաբաժնի 30 %-ը,
Կալիում` օրական չափաբաժնի 12 %-ը,
Նռան հատիկները հարուստ են նաև շաքարով. մեկ բաժակը պարունակում է 24 գրամ շաքար և 144 կալորիա:
2. Նռան օգտակար հատկությունները գալիս են 2 հիմնական բաղադրիչից, որոնցով հարուստ է նռան կեղևն ու հյութը, և որոնք հզոր հակաօքսիդանտներ են:
3. Նուռը հզոր հակաբորբոքային ազդեցություն է գործում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն նվազեցնում է բորոոքային գործընթացը մարսողական համակարգում, ինչպես նաև՝ հաստաղու և կրծքի քաղցկեղի պարագայում:
4. Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 250 մլ նռան հյութը 12 շաբաթ օգտագործելուց հետո 32 %-ով նվազում է հոդերի բորբոքման (Ց-ռեակտիվ սպիտակուցը) և 30 %ով` ինտերլեյկին-6 ցուցիչները:
5. Նուռը կարող է օգնել պայքարել շականակագեղձի քաղցկեղի դեմ: Որոշ լաբորատոր հետազոտությունների տվյալներով` նռան թուրմը կարող է նվազեցնել քաղցկեղի բջիջների արտադրողականությունը և անգամ սպանել քաղցկեղի բջիջները:
6. Նուռը կարող է օգտակար լինել նաև կրծքի քաղցկեղի ժամանակ:
7. Նուռն օգնում է նվազեցնել արյան ճնշումը: Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր ճնշում ունեցողների մոտ այն կարգավորվել է 2 շաբաթ շարունակ օրական 150 մլ նռան հյութ ըմպելով:
8. Նուռն օգնում է բուժել արթրիտը և հոդացավերը իր հակաբորբոքային հատկության շնորհիվ:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նռան հյութը կարող է արգելափակել ֆերմենտները, որոնք վնասում են հոդերը, ինչը հաճախ տեղի է ունենում օստեոպոռոզով տառապող մարդկանց մոտ:
9. Նռան հյութն իր բաղադրիչների շնորհիվ կարող է նվազեցնել սրտային հիվանդություններ ձեռք բերելու վտանգը:
10. Նռան հյութը կարող է բուժել էրեկցիայի խանգարումները:
11. Նուռն օգնում է պայքարել բակտերիաների և սնկի դեմ:
12. Նուռն օգտակար է նաև հիշողության համար:



