Սոչիի կենտրոնում գտնվող արտադրական նշանակության շենքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 50 մարդ
SOCIETYՌԴ Սոչի քաղաքի արտադրական նշանակության շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 50 մարդ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` շաբաթ առավոտյան Սոչիի Գագարինի փողոցում գտնվող 4-հարկանի արտադրական նշանակության շենքում 150 քառակուսի մետր մակերեսով տարածքում հրդեհ է բռնկվել:
«Նախնական տվյալների համաձայն` այդ շենքը կապ ունի հացի գործարանի հետ: Զոհեր և տուժածներ չկան, տարհանվել է 50 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը հավելել է, որ տեղական ժամանակով ժամը 7:21-ին հրդեհը տարածվել է 200 քառակուսի մետր տարածքի վրա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



