Սոչիի կենտրոնում գտնվող արտադրական նշանակության շենքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 50 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Սոչի քաղաքի արտադրական նշանակության շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 50 մարդ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` շաբաթ առավոտյան Սոչիի Գագարինի փողոցում գտնվող 4-հարկանի արտադրական նշանակության շենքում 150 քառակուսի մետր մակերեսով տարածքում հրդեհ է բռնկվել:
«Նախնական տվյալների համաձայն` այդ շենքը կապ ունի հացի գործարանի հետ: Զոհեր և տուժածներ չկան, տարհանվել է 50 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը հավելել է, որ տեղական ժամանակով ժամը 7:21-ին հրդեհը տարածվել է 200 քառակուսի մետր տարածքի վրա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



