Գոռը Թալիշում զոհվել է այն նույն օրը, երբ 1 տարի առաջ Մատաղիսում երդում է տվել (տեսանյութ)
VIDEOArmtimes.com-ը գրում է.
2017 թվականի փետրվարի 6-ին հակառակորդի մահացու գնդակից զոհվել է ժամկետային զինծառայող Գոռ Գարեգինյանը: Նա ծնունդով Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր: Գոռի հայրը՝ Համազասպ Գարեգինյանը, armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ որդին Թալիշում զոհվել է հենց այն օրը, երբ մեկ տարի առաջ Մատաղիսում երդում է տվել՝ հանուն հայրենիքի չխնայել կյանքը:
«Պրիսյակի օրը՝ փետրվարի 6-ին, ժամը 11-ին զոհվել է Թալիշում: Պրիսյակը 2016 թվականի փետրվարին էր, չէի էլ կարողացել գնալ: Զոհվելուց երեք օր առաջ էի հետը խոսել, լավ էր, ասում էր՝ պապ ջան, ամեն ինչ նորմալ է: Վերջին անգամ տղուս 2016-ի սեպտեմբերին էի տեսել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գոռի հայրը:
Ծնողները պատմում են, որ Գոռը պարտաճանաչ է եղել դեռ վաղ հասակից, աչքի է ընկել իր աշխուժությամբ: Սիրել է ֆուտբոլ եւ շախմատ խաղաղ: 2004 թվականին ընդունվել է Շիրակի միջնակարգ դպրոց, 2016 թվականի հունվարի 9-ին մեկնել է ծառայության: Ծառայել է հրաձգային վաշտում, եղել է նռնաձիգի օգնական:
«Չկարողացավ բարձրագույն սովորել, կամավոր բանակ գնաց: Բանակից հետ էր գալու՝ ինձ թեւ ու թիկունք լիներ, մի բան անեինք: Մյուս տղաներս փոքր են: Հիմա միայն ուզում եմ երեխուս անունը բարձր պահեմ, խեղճ երեխես ի՞նչ կյանք տեսավ…»,- ասում է հայրը:
Գոռը Գարեգինյանների սպասված որդին է եղել: Հայրը պատմում է, որ ամուսնությունից միայն ութ տարի հետո է ծնվել Գոռը: Նրա հետ կապված նպատակներ շատ են եղել: Հայրն ասում է՝ որդու մահը աննպատակ չի եղել:
«Նպատակով երեխա էր, նպատակին էլ գնաց, իր մահը աննպատակ չէր»,- նշում է Համազասպ Գարեգինյանը:
Շարունակությունն՝ այստեղ




















































