Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գոռը Թալիշում զոհվել է այն նույն օրը, երբ 1 տարի առաջ Մատաղիսում երդում է տվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Armtimes.com-ը գրում է.

2017 թվականի փետրվարի 6-ին հակառակորդի մահացու գնդակից զոհվել է ժամկետային զինծառայող Գոռ Գարեգինյանը: Նա ծնունդով Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր: Գոռի հայրը՝ Համազասպ Գարեգինյանը, armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ որդին Թալիշում զոհվել է հենց այն օրը, երբ մեկ տարի առաջ Մատաղիսում երդում է տվել՝ հանուն հայրենիքի չխնայել կյանքը:

«Պրիսյակի օրը՝ փետրվարի 6-ին, ժամը 11-ին զոհվել է Թալիշում: Պրիսյակը 2016 թվականի փետրվարին էր, չէի էլ կարողացել գնալ:  Զոհվելուց երեք օր առաջ էի հետը խոսել, լավ էր, ասում էր՝ պապ ջան, ամեն ինչ նորմալ է: Վերջին անգամ տղուս 2016-ի սեպտեմբերին էի տեսել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գոռի հայրը:

Ծնողները պատմում են, որ Գոռը պարտաճանաչ է եղել դեռ վաղ հասակից, աչքի է ընկել իր աշխուժությամբ: Սիրել է ֆուտբոլ եւ շախմատ խաղաղ: 2004 թվականին ընդունվել է Շիրակի միջնակարգ դպրոց, 2016 թվականի հունվարի 9-ին մեկնել է ծառայության: Ծառայել է հրաձգային վաշտում, եղել է նռնաձիգի օգնական:

«Չկարողացավ բարձրագույն սովորել, կամավոր բանակ գնաց: Բանակից հետ էր գալու՝ ինձ թեւ ու թիկունք լիներ, մի բան անեինք: Մյուս տղաներս փոքր են: Հիմա միայն ուզում եմ երեխուս անունը բարձր պահեմ, խեղճ երեխես ի՞նչ կյանք տեսավ…»,- ասում է հայրը:

Գոռը Գարեգինյանների սպասված որդին է եղել: Հայրը պատմում է, որ ամուսնությունից միայն ութ տարի հետո է ծնվել Գոռը: Նրա հետ կապված նպատակներ շատ են եղել: Հայրն ասում է՝ որդու մահը աննպատակ չի եղել:

«Նպատակով երեխա էր, նպատակին էլ գնաց, իր մահը աննպատակ չէր»,- նշում է Համազասպ Գարեգինյանը:

Շարունակությունն՝ այստեղ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է