Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ռուդ վան Նիստելրոյի ցուցանիշը
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:
Մխիթարյանը գոլ է խփել բելգիական «Անդերլեխտ» (1:1), ռուսական «Ռոստով» (1:1), ֆրանսիական «Սենտ Էթիեն» (1:0) եւ ուկրաինական «Զարյա» (2:0) ակումբների դեմ արտագնա խաղերում:
Ինչպես «Արմենպրես» հաղորդում է «Sky Sports»-ը, «Մանչեսթեր Յունայթեդի»-ի հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո Մխիթարյանը առաջին ֆուտբոլիստն է, ով եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Նիստելրոյն այդ ցուցանիշը գրանցել էր 2002-2003 թվականներին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



