Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ռուդ վան Նիստելրոյի ցուցանիշը
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:
Մխիթարյանը գոլ է խփել բելգիական «Անդերլեխտ» (1:1), ռուսական «Ռոստով» (1:1), ֆրանսիական «Սենտ Էթիեն» (1:0) եւ ուկրաինական «Զարյա» (2:0) ակումբների դեմ արտագնա խաղերում:
Ինչպես «Արմենպրես» հաղորդում է «Sky Sports»-ը, «Մանչեսթեր Յունայթեդի»-ի հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո Մխիթարյանը առաջին ֆուտբոլիստն է, ով եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Նիստելրոյն այդ ցուցանիշը գրանցել էր 2002-2003 թվականներին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



