Երևանում գրավատներից մեկում ավազակային հարձակում կատարած կասկածյալները հայտնաբերվել են
SOCIETYԵրևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 1995 թ. ծնված Հակոբ Գ.-ին, 1994 թ. ծնված Համլետ Գ.-ին և 1996 թ. ծնված Մարինե Ն.-ին: Այնուհետև հայտնաբերվել է Արմեն Ն.-ն:
Պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և 1998 թ. ծնված Արմեն Ն.-ն: Համլետ Գ.-ն և Մարինե Ն.-ն բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



