Երևանում գրավատներից մեկում ավազակային հարձակում կատարած կասկածյալները հայտնաբերվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 1995 թ. ծնված Հակոբ Գ.-ին, 1994 թ. ծնված Համլետ Գ.-ին և 1996 թ. ծնված Մարինե Ն.-ին: Այնուհետև հայտնաբերվել է Արմեն Ն.-ն:
Պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և 1998 թ. ծնված Արմեն Ն.-ն: Համլետ Գ.-ն և Մարինե Ն.-ն բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



