ՌԴ-ն սատարում է Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու Սիրիայի որոշումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ճիշտ և պատասխանատու է համարում պաշտոնական Դամասկոսի` Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու որոշումը:Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես շատ ճիշտ և պատասխանատու քայլ եմ համարում Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետներին հրավիրելու Սիրիայի կառավարության քայլը` հետաքննություն անցկացնելու համար»,- նշել է Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ:
Սիրիայի ընդդիմությունն ապրիլի 4-ին հայտարարել է Իդլիբում քիմիական զենքի օգտագործմամբ հարձակման հետևանքով 80 զոհերի ու 200 վիրավորների մասին:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



