ՌԴ-ն սատարում է Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու Սիրիայի որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ճիշտ և պատասխանատու է համարում պաշտոնական Դամասկոսի` Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու որոշումը:Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես շատ ճիշտ և պատասխանատու քայլ եմ համարում Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետներին հրավիրելու Սիրիայի կառավարության քայլը` հետաքննություն անցկացնելու համար»,- նշել է Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ:
Սիրիայի ընդդիմությունն ապրիլի 4-ին հայտարարել է Իդլիբում քիմիական զենքի օգտագործմամբ հարձակման հետևանքով 80 զոհերի ու 200 վիրավորների մասին:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



