Հինգերորդ գումարման ԱԺ վերջին քառօրյայի վերջին նիստը ևս չկայացավ
POLITICSՀինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյայի վերջին նիստը ևս չկայացավ քվորում չլինելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ժամը 15:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 20 պատգամավոր: «Հարգելի պատգամավորներ, երեքժամյա գրանցման ռեժիմն ավարտվեց: Գրանցվել է 20 պատգամավոր, քվորում չոնենք, ուստի նիստը չի կայանա»,- հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
Ժամը 12:00-ին նիստին մասնակցելու համար գրանցվել էր 16 պատգամավոր: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց գրանցման երեքժամյա ռեժիմ` հույս հայտնելով, որ այդ ընթացքում պատգամավորները կհավաքվեն և նիստը սկսելու համար հնարավոր կլինի քվորում ապահովել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



