Հինգերորդ գումարման ԱԺ վերջին քառօրյայի վերջին նիստը ևս չկայացավ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյայի վերջին նիստը ևս չկայացավ քվորում չլինելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ժամը 15:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 20 պատգամավոր: «Հարգելի պատգամավորներ, երեքժամյա գրանցման ռեժիմն ավարտվեց: Գրանցվել է 20 պատգամավոր, քվորում չոնենք, ուստի նիստը չի կայանա»,- հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
Ժամը 12:00-ին նիստին մասնակցելու համար գրանցվել էր 16 պատգամավոր: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց գրանցման երեքժամյա ռեժիմ` հույս հայտնելով, որ այդ ընթացքում պատգամավորները կհավաքվեն և նիստը սկսելու համար հնարավոր կլինի քվորում ապահովել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



