Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ՊՆ-ի նախաձեռնությամբ Checkpoint Software ընկերությունը ներկայացրեց կիբեռանվտանգության ոլորտի նորարարական լուծումներ

SOCIETY

ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Softline Armenia ընկերությունը կազմակերպել է կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնակիցներին ներկայացվեցին ո լորտի միջազգային առաջատարներից մեկի՝ Checkpoint Software ընկերության նորարարական լուծումները:

ՀՀ պաշտպանության նախարարիտեղեկատվական տեխնոլոգիաների գծովօգնական Արմեն Գնունու խոսքով` Checkpoint Software ընկերության մասնագետները ցույց կտան կիբեռանվտանգության ոլորտում ժամանակակից պաշտպանության մեթոդները: Նա նշեց, որ մասնակցելով նմանատիպ միջոցառումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծացնում է իր փորձը տվյալ ոլորտում և, օգտագործելով ժամանակակից տեխնիկական ու ծրագրային ապահովում, փակում է հնարավոր հարձակման բոլոր բաց կետերը:

«Պաշտպանության նախարարությունը մշտապես ուսումնասիրում է իր ռեսուրսների վրա կատարված բոլոր հարձակումները, պաշտպանվում դրանցից և, անհրաժեշտության դեպքում, պատասխանում դրանց: Հարձակումներ լինում են տարբեր տեղերից, քանի որ հարձակվողները դրանք անում են տարբեր երկրների և քաղաքների IP-ներից: Վերջին շրջանում հարձակումներ են լինում ոչ թե պաշտպանության նախարարության սերվերային ռեսուրսների վրա, այլ մեծացել են հարձակումները ֆեյսբուքյան և թվիթերյան տիրույթներում, սակայն նախարարությունը չի կարող մեծ վնաս կրել, քանի որ նրա ցանկացած վիրտուլ հաշիվ պաշտպանված է երկշերտ պաշտպանվածության գաղտնաբառերով, որոնք թույլ են տալիս առավելագույնս պաշտպանվել»,-ասաց Գնունին` հավելելով, որ բոլոր նմանատիպ խնդիրները լուծված են:

Նրա խոսքով` իրենք փորձում են ոչ թե պաշտպանվել, այլ զարգացնել գիտելիքները, որպեսզի պատրաստ լինեն նոր տիպի հարձակումներին:  Անդրադառնալով հետագա անելիքներին` պաշտպանության նախարարի օգնականը տեղեկացրեց, որ ժամանակ առ ժամանակ կազմակերպելու են նման միջոցառումներ, հրավիրելու են տարբեր ոլորտների մասնագետների ու փորձելու են ծանոթանալ նորանոր լուծումներին և ավելացնեն իրենց գիտելիքները:

«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Պետրոսյանը նշեց, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «ՀայՏեք» կիբեռանվտանգությունը մի հարթակ է, որտեղ հանդիպում են պետական և մասնավոր հատվածները: Այդ հարթակում, ըստ Պետրոսյանի, կարևորվում է համագործակցությունը:

«Կենտրոնն ունի գործունեության մի քանի ուղղություններ: Առաջին ուղղությունը կիբեռանվտանգությունն է, որի համար համագործակցում ենք ոլորտի միջազգային առաջատար կազմակերպությունների հետ: Մյուս` ուսումնական ուղղաթյամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների մասնագիտական վերապատրաստում ենք իրականացնում, այնուհետև նրանք զորակոչվում են բանակ և ծառայում ըստ մասնագիտական գիտելիքների»,- ասաց նա` հավելելով, որ նրանց մասնագիտական կարողություններն առավել արդյունավետ են օգտագործվում ծառայության ընթացքում:

Շարքային Բագրատ Գալստյանը փորձում է իր գիտելիքները ներդնել ՀՀ պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության ոլորտում, սակայն նրա խոսքով`  անցկացվող դասընթացները նոր փորձի ձեռքբերման հնարավորություն են տալիս:

«Մեր ոլորտն այնպիսին է, որ ամեն օր նորանոր հարձակումներ են լինում, իսկ այդ պարագայում փորձը մեծ օգուտ է տալիս: Հարձակումները լինում են տարբեր տեսակի և տարբեր տեղերից: Մեր կիբեռբանկը զինված է ամեն անհրաժեշտ բանով: Պակաս բաները քիչ են, սակայն դրանք ժամանակի ընթացքում լուծվում են: Այդպիսի հարց չկա, որ մնա անպատասխան, այդպիսի խնդիր չկա, որ չլուծվի»,- նշեց շարքայինը` հավելելով, որ այդ ոլորտում հակառակորդը մեկը չի, սակայն եթե հակառակորդ ասելով նկատի ունենանք ադրբեջանցիներին, ապա շարքայինը սխալ է համարում նրանց հետ համեմատվելը:

Softline ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սարգիս Հարությունյանի տեղեկացմամբ` իրենք պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հրավիրել են իրենց գործընկերներից մեկին` Checkpoint Software ընկերության ներկայացուցիչներին, ովքեր հանդիսանում են աշխարհում կիբեռանվտանգության և ինֆորմացիոն անվտանգության առաջատարներից, ներկայացնելու նորագույն լուծումները կիբեռանվտանգության ոլորտում:

«Նրանք կպատմեն իրենց փորձի և արտադրանքի մասին, որպեսզի մենք կարողանանք իրազեկված լինել աշխարհում եղած գործիքների մասին և հասկանալ, թե որը կարող ենք օգտագործել մեր անվտանգությունն ապահովվելու համար»,- նշեց Հարությունյանը:

ԱՊՀ երկրներում Check point կազմակերպության բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքսանդր Սավուշկինը գիտաժողովի ժամանակ ներկայացրեց կիբեռանվտանգության կարևորությունը: Նրա խոսքով` բոլորը բախվում են կիբեռհարձակումների խնդրին: Նա կարևոր համարեց ուժային կառույցների ներգրավվածությունը գիտաժողովին: Սավուշկինը հիշեցրեց երեք տարի առաջ Կիևում տեղի ունեցած կիբեռհարձակումը, ինչի հետևանքով խափանվեցին ատոմային էլեկտրակայանի և օդանավակայանի որոշակի տեխնիկական միջոցներ: Նրա տեղեկացմամբ` այդ հարձակման ժամանակ մասնագետները վերլուծեցին, հասկացան կիբեռ հարձակման պատճառները և փորձեցին գտնել դրան հակազդող միջոցառումներ: Ուկրաինայում այժմ սկսել են հատկացնել գումարներ կիբեռանվտանգության համար, այն դեպքում, երբ կիբեռհարձակվողներն արդեն հասել էին իրենց նպատակին:

«Թեման իրականում շատ հագեցած է և «թեժ»: Ես կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, սակայն այլ ֆորմատում: Այս թեման ներկայումս շատ արդիական է: Մեր ընկերությունում աշխատակիցների մեծ մասը վերլուծաբաններ են, որոնք զբաղվում են կիբեռհարձակումների վերլուծությամբ և ախտորոշմամբ: Մենք չենք կարող իմանալ, թե ով կարող է վաղը լինել  կիբեռհարձակման զոհ, մենք չգիտենք չարամիտների գործողությունները: Ցանկացած չարամիտ այս կամ այն հարձակումը պատրաստելու համար միջոցներ և ժամանակ է ծախսում, այդ պատճառով նրանք կընտրեն ամ ենից թույլ պաշտպանված զոհին: Այդ պատճառով հարկավոր է լինել պաշտպանված, քան հետագայում մտածել վնասների մասին»,- ասաց ԱՊՀ երկրներում Check point կազմակերպության բիզնեսի զարգացման տնօրեն Ալքսանդր Սավուշկինը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League