Վարչապետը հանձնարարեց անգործության մատված ընկերությունները գույքագրել
POLITICSՀՀ կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչության կազմում ընդգրկված «Արաքս» ՓԲԸ-ն լուծարվեց: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվել ընկերությունը: Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հարցին հստակ պատասխան չտվեց, իսկ վարչապետը փոխեց հարցի բնույթը՝ նշելով. «Իսկ ինչքա՞ն ժամանակ է, որ ոչնչով չի զբաղվում»: Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը գործունեություն չի ծավալում 2000 թվականից: «17 տարի սպասել ենք, հիմա նոր որոշել ենք օտարել: Պետք է գույքագրել… ձեռնարկությունը բան չի անում, ինչո՞ւ ենք տասնյոթ տարի սպասում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց Կարապետյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



