Վարչապետը հանձնարարեց անգործության մատված ընկերությունները գույքագրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչության կազմում ընդգրկված «Արաքս» ՓԲԸ-ն լուծարվեց: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվել ընկերությունը: Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հարցին հստակ պատասխան չտվեց, իսկ վարչապետը փոխեց հարցի բնույթը՝ նշելով. «Իսկ ինչքա՞ն ժամանակ է, որ ոչնչով չի զբաղվում»: Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը գործունեություն չի ծավալում 2000 թվականից: «17 տարի սպասել ենք, հիմա նոր որոշել ենք օտարել: Պետք է գույքագրել… ձեռնարկությունը բան չի անում, ինչո՞ւ ենք տասնյոթ տարի սպասում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց Կարապետյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



