Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Չեմպիոնների լիգա. երեկոն հաղթական էր մադրիդյան և ֆրանսիական թիմերի համար

SPORT

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակիչ փուլի շրջանակներում կայացան հերթական հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղային օրը մեկնարկեց «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» խաղով, որը մեկ օրով հետաձգվել էր խաղից առաջ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխ ող ավտոբուսի մոտ հնչած պայթյունի հետևանքով:

Այս խաղում ֆավորիտ էր համարվում գերմանական ակումբը, սակայն «Մոնակո»-ն հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգն ու կարողացավ մրցակցի հարկի տակ հաղթանակի հասնել: Հանդիպման 17-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Բորուսիա»-ի դարպասին, սակայն Ֆաբինյոն շեղ հարվածեց: Սակայն երկու րոպե անց «Մոնակո»-ի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապե Լոտինը կարողացավ առաջ մղել իր թիմին: Առաջին խաղակեսում ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները ևս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:. ինքնագոլի հեղինակ դարձավ Սվեն Բենդերը:

Երկրորդ խաղակեսը ևս գոլառատ ստացվեց: հանդիպման 57-րդ րոպեին Օսման Դեմբելեն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը` հույս պարգևելով «Բորուսիա»-ի երկրպագուներին: Սակայն 79-րդ րոպեին Կիլիան Մբապե Լոտինը ևս մեկ անգամ տխրեցրեց գերմանական թիմի երկրպագուներին` երրորդ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Խաղավարտին «Բորուսիա»-ի ճապոնացի կիսապաշտպան Շինջի Կագավան կարողացավ մեկ գնդակ հետ բերել, սակայն ավելին անել «մեղուները» չկարողացան: Խաղն ավարտվեց 2:3 հաշվով, ինչը ֆրանսիական ակումբին կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու լորջ հնարավորություն է տալու:

¼ եզրափակչի հաջորդ խաղում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալ»-ին: Այս խաղում ևս բուքմեյքերների կանխատեսումները չիրականացան: Թեև խաղի ֆավորիտ էր համարվում «Բավարիա»-ն, «Ռեալ»-ի ֆուտբոլիստները փայլուն հանդիպում անցկացրեցին և կարողացան պարտության մատնել մրցակցին: Հանդիպումը հաջող մեկնարկ ունեցավ գերմանական թիմի ֆուտբոլիստների համար: 25-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Արտուրո Վիդալը գլխի հարվածով գրավեց մադրիդյան թիմի դարպասը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Բավարիա&r aquo;-ն կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն Արտուրո Վիդալը 11 մետրանոց նշակետից վրիպեց: Երկրորդ խաղակեսում «Ռեալ»-ի ֆուտբոլիստները շատ արագ կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: 47-րդ րոպեին աջ եզրից Դանիել Կարվախալի գեղեցիկ փոխանցումից հետո Քրիշտիանու Ռոնալդուն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Ռոնալդուի գոլից հետո խաղն անցնում էր «Ռեալ»-ի բացահայտ առավելությամբ: Խաղի 58-րդ և 61-րդ րոպեներին Քրիշտիանու Ռոնալդուն մրցակցի կենտրոնական պաշտպան Խավի Մարտինեսին ստիպեց երկու անգամ իր նկատմամբ կոպիտ խախտման գնալ, ինչի հետևանքով մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Մարտինեսին: Թվային առավելություն ստանալուց հետո «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ավելի մեծ տեմպ հաղորդեցին խաղին, ինչի շնորհիվ կարողացան հաղթանակ կորզել: 77-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն հրաշալի օգտագործեց Մարկո Ասենսիոյի փոխանցումը և կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել Մանուել Նոյերի դարպասը: «Ռեալ»-ն այս խաղում կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթանակ տոնել, եթե չլիներ «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերի հրաշալի խաղը:

Խաղային երեկոն հաղթական էր նաև Մադրիդի մյուս ակումբի` «Ատլետիկո»-ի համար: Մադրիդցիները սեփական հարկի տակ ընդունել էին Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ին: Այս խաղն արդյունավետությամբ էապես զիջեց մյուս երկու խաղերին: Հանդիպման միակ գնդակը 28-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից հեղինակեց «Ատլետիկո»-ի ֆրանսիացի  հարձակվող Անտուան Գրիզմանը: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով:

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 18-ին և 19-ին:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia