Նանան՝ սիրելիի հետ լուսանկարի մասին
PHOTOԵրգչուհի Նանան, ով իր ստեղծագործական կյանքում բաց է իր հանդիսատեսի համար, մշտապես փակ է պահում իր անձնական կյանքը, երեկ, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրել է, թե ինչպես է ժպիտով նայում իր եւ մի տղամարդու լուսանկարին, որը պատկերված է իր հեռախոսի էկրանին: Թեեւ Նանան որեւէ կերպ չի վերնագրել լուսանկարը, սակայն մեկնաբանություններում շատերը շտապել են երգչուհուն շնորհավորել ու «բարի բախտ» ցանկանալ:

Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց խոսել Նանայի հետ, ով, սակայն, խուսափեց մանրամասնել.
«Այժմ գտնվում եմ Մոսկվայում, վերադառնալուն պես կզրուցենք»,- նշեց երգչուհին, իսկ մեր ճշտող հարցին, թե արդյոք Նանան հաստատում է, որ լուսանկարի տղամարդը նրա սիրելին է, նկատեց.
«Չեմ ուզում ոչ հերքել, ոչ հաստատել»:
Հիշեցնենք, որ Նանան վերջին տարիներին երկարատեւ շրջագայություններով հաճախ է լինում Ռուսաստանի Դաշնության քաղաքներում, Life.panorama.am-ը կփորձի առաջիկայում երգչուհու հետ զրույց ունենալ՝ ծանոթանալով նրա անձնական կյանքում կատարվող փոփոխություններին եւ տեղեկանալով, թե ով է նրա գաղտնի սիրելին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



