Նանան՝ սիրելիի հետ լուսանկարի մասին
ՖՈՏՈԵրգչուհի Նանան, ով իր ստեղծագործական կյանքում բաց է իր հանդիսատեսի համար, մշտապես փակ է պահում իր անձնական կյանքը, երեկ, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրել է, թե ինչպես է ժպիտով նայում իր եւ մի տղամարդու լուսանկարին, որը պատկերված է իր հեռախոսի էկրանին: Թեեւ Նանան որեւէ կերպ չի վերնագրել լուսանկարը, սակայն մեկնաբանություններում շատերը շտապել են երգչուհուն շնորհավորել ու «բարի բախտ» ցանկանալ:

Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց խոսել Նանայի հետ, ով, սակայն, խուսափեց մանրամասնել.
«Այժմ գտնվում եմ Մոսկվայում, վերադառնալուն պես կզրուցենք»,- նշեց երգչուհին, իսկ մեր ճշտող հարցին, թե արդյոք Նանան հաստատում է, որ լուսանկարի տղամարդը նրա սիրելին է, նկատեց.
«Չեմ ուզում ոչ հերքել, ոչ հաստատել»:
Հիշեցնենք, որ Նանան վերջին տարիներին երկարատեւ շրջագայություններով հաճախ է լինում Ռուսաստանի Դաշնության քաղաքներում, Life.panorama.am-ը կփորձի առաջիկայում երգչուհու հետ զրույց ունենալ՝ ծանոթանալով նրա անձնական կյանքում կատարվող փոփոխություններին եւ տեղեկանալով, թե ով է նրա գաղտնի սիրելին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



