Այս սերմերը սպանում են քաղցկեղային բջիջները, լավացնում են քունը, ազատում են աստիգմատիզմից և այլն
LIFEԻսպանացի գիտնականները պարզել են, որ դդմի սերմերում պարունակվող կուկուրբիտացին նյութը կարող է քայքայել քաղցկեղային բջիջները:Դդմի հում սերմերը պարունակում են օգտակար միացություններ, որոնք ուժեղացնում են հոգեկան և ֆիզիկական առողջությունը:Կուկուրբիտացինը հսկայական հակաբորբոքային ներուժ ունի, այն կարող է օգտագործվել որպես բուժում քաղցկեղի վաղ փուլերում:
Գերմանացի գիտնականները նաև պարզել են, որ դդմի սերմերը կարող են կանանց համար մեծապես օգտակար լինել դաշտանադադարի ընթացքում՝ կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:Դդմի սերմերի պարբերական օգտագործումը կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը նվազեցնում է 23%-ով:

Դդմի սերմերը հարուստ են մագնեզիումով, մանգանով, պղնձով, կալիումիով, կալցիումով, երկաթով, ֆոսֆորով, սելենով և այլ հանքանյութերով:Մագնեզիումը և ցինկը նպաստում են սննդանյութերի յուրացմանը, ուստի դդմի սերմերը խորհուրդ են տրվում նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն՝ պայմանավորված սննդանյութերի պակասով: Դդմի սերմերն ավելացրեք ամենօրյա սննդակարգին՝ իմունային համակարգը լավացնելու, արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու, լավ քնելու, դեմքի գույնը և տեսողությունը լավացնելու համար:
Ցինկը և ֆիտոստերոլները, հատկապես՝ բետա-սիտոստերինը խոչընդոտում են շագանակագեղձի անոմալ քաղցկեղային բջիջների զարգացումը: Դրանց հակաբորբոքային ազդեցությունը կանխում է օքսիդային վնասումները, որոնք նպաստում են ԴՆԹ-ի վերականգնմանը և կանխում են քաղցկեղի աճը վաղ փուլերում:

Դդմի սերմերի յուղը մեծ կիրառում ունի շագանակագեղձի խնդիրների բուժման գործում:Այն հարուստ է ֆիտոքիմիական նյութերով և հակաօքսիդանտներով, որոնք կանխում են ազատ ռադիկալների վնասումը և խոչընդոտում են քաղցկեղի զարգացմանը: Միշտ խոհանոցում ունեցեք դդմի սերմի յուղ:

Այն կարող եք ավելացնել աղցաններին և ուտեստներին: Այս յուղը հարուստ է օմեգա-3 ճարպերով: Այն մի տաքացրեք, քանի որ բարձր ջերմաստիճանը քայքայում է դրա սննդանյութերի կենսամատչելիությունը:Միշտ կերեք դդմի հում սերմեր: Կարող եք սերմերը մի քիչ տապակել և ավելացնել աղցաններին կամ գրեթե ամենին, ինչին ցանկանաք:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը



