Մոսկվան արդյունավետ բանակցություններ Է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ
INTERNATIONAL NEWSՄոսկվան արդյունավետ բանակցություններ Է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Դա կարեւոր Է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ համաշխարհային ասպարեզում ընդհանուր մթնոլորտի համար: Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են պետքարտուղարի այցի կապակցությամբ, որը նախատեսված Է ապրիլի 11-12-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ բանակցություններում «առաջին հերթին ցանկալի կլիներ հասկանալ, թե ԱՄՆ-ում ընդհանրապես որքանով են գիտակցում երկկողմ հարաբերությունների կայունացման եւ նորմալացման անհրաժեշտությունը»:
Մասնավորապես, Մոսկվան հուսով Է, որ Վաշինգտոնը կհամաձայնի սիրիական Խան-Շեյխունում քիմիական զենքի հետ կապված միջադեպի օբյեկտիվ հետաքննությանը: Միջադեպից հետո ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ Է հասցրել սիրիական բանակի Շայրաթ ավիաբազային: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի այդ գործողություններն ագրեսիայի ակտ են, խախտում են միջազգային իրավունքը եւ նպաստում են ահաբեկիչների ուժեղացմանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



