Մոսկվան արդյունավետ բանակցություններ Է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան արդյունավետ բանակցություններ Է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Դա կարեւոր Է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ համաշխարհային ասպարեզում ընդհանուր մթնոլորտի համար: Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են պետքարտուղարի այցի կապակցությամբ, որը նախատեսված Է ապրիլի 11-12-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ բանակցություններում «առաջին հերթին ցանկալի կլիներ հասկանալ, թե ԱՄՆ-ում ընդհանրապես որքանով են գիտակցում երկկողմ հարաբերությունների կայունացման եւ նորմալացման անհրաժեշտությունը»:
Մասնավորապես, Մոսկվան հուսով Է, որ Վաշինգտոնը կհամաձայնի սիրիական Խան-Շեյխունում քիմիական զենքի հետ կապված միջադեպի օբյեկտիվ հետաքննությանը: Միջադեպից հետո ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ Է հասցրել սիրիական բանակի Շայրաթ ավիաբազային: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի այդ գործողություններն ագրեսիայի ակտ են, խախտում են միջազգային իրավունքը եւ նպաստում են ահաբեկիչների ուժեղացմանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



