Վրաստանն ավելի քան 4 մլն դոլար կծախսի մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար
INTERNATIONAL NEWS Վրաստանը 10 մլն լարի (ավելի քան 4,1 մլն դոլար) կծախսի գերմանական Հոհենֆելս բազայի օրինակով մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ տարեկան հաշվետվությամբ ելույթ ունենալով խորհրդարանում: Մարտական պատրաստության կենտրոնը կառուցվելու Է 2016-2019 թվականներին անվտանգության ոլորտի շրջանակային համաձայնագրի շրջանակներում, որը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվել Է 2016 թվականի վերջին:
«Մեր կողմից 10 միլիոն լարի կտրամադրվի մարտական պատրաստության կենտրոնի կառուցմանը, որը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Վազիանիում: Եվ կառավարությունը մոտ ապագայում կընդունի այդ որոշումը: Դա լինելու Է այն կենտրոնի անալոգը, որն ԱՄՆ-ը եվրոպական հրամանատարության շրջանակներում ունի Գերմանիայի տարածքում: Դա շատ հավակնոտ պլան Է»,-ասել Է Իզորիան:
Մարտական պատրաստության կենտրոնի կառուցումը վրաց-ամերիկյան համատեղ նախագիծ Է: Մարտի սկզբին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբայան հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պատրաստվում Է վրացական կողմին 60-ից մինչեւ 70 մլն դոլար հատկացնել «Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ» հուշագրի շրջանակներում: 2016-2019 թվականների համար շրջանակային համաձայնագիրն ստորագրվել Է հուշագրի հիման վրա, հաղորդել Է Sputnik-ը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
3
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
4
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



