Վրաստանն ավելի քան 4 մլն դոլար կծախսի մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Վրաստանը 10 մլն լարի (ավելի քան 4,1 մլն դոլար) կծախսի գերմանական Հոհենֆելս բազայի օրինակով մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ տարեկան հաշվետվությամբ ելույթ ունենալով խորհրդարանում: Մարտական պատրաստության կենտրոնը կառուցվելու Է 2016-2019 թվականներին անվտանգության ոլորտի շրջանակային համաձայնագրի շրջանակներում, որը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվել Է 2016 թվականի վերջին:
«Մեր կողմից 10 միլիոն լարի կտրամադրվի մարտական պատրաստության կենտրոնի կառուցմանը, որը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Վազիանիում: Եվ կառավարությունը մոտ ապագայում կընդունի այդ որոշումը: Դա լինելու Է այն կենտրոնի անալոգը, որն ԱՄՆ-ը եվրոպական հրամանատարության շրջանակներում ունի Գերմանիայի տարածքում: Դա շատ հավակնոտ պլան Է»,-ասել Է Իզորիան:
Մարտական պատրաստության կենտրոնի կառուցումը վրաց-ամերիկյան համատեղ նախագիծ Է: Մարտի սկզբին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբայան հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պատրաստվում Է վրացական կողմին 60-ից մինչեւ 70 մլն դոլար հատկացնել «Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ» հուշագրի շրջանակներում: 2016-2019 թվականների համար շրջանակային համաձայնագիրն ստորագրվել Է հուշագրի հիման վրա, հաղորդել Է Sputnik-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



