ՆԱՏՕ-ն վերջին 10 տարում խոշորագույն զորավարժությունը կանցկացնի Եվրոպայի հարավ-արևմուտքում
INTERNATIONAL NEWSՎերջին տասնամյակում ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները կանցկացվեն Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։
Վարժանքներին կմասնակցի ավելի քան 30 երկրից 36.000 զինվոր, ինչպես նաև՝ 200 ինքնաթիռ ու 50 ռազմանավ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Trident Juncture-2015 միջազգային վարժանքները կտևեն մինչև նոյեմբերի 6-ը։ Մասնակիցների թվում է նաև Ուկրաինան։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ժան- Պոլ Պալոմերոսը դեռ օգոստոսի վերջին ասել էր, որ սպասվող վարժանքները կապված չեն Ուկրաինայի ճգնաժամի կամ Մոսկվայի հետ դաշինքի հարաբերությունների սրման հետ, քանի որ դրանք պլանավորվել են դեռ 2.5 տարի առաջ։
Վարժանքների մաս կլինի սոցցանցերում աշխատանքը. կմշակվի ոչ միայն պայմանական հակառակորդի, այլև «իրական հակառակորդների» դեմ պայքարը։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



