ՆԱՏՕ-ն վերջին 10 տարում խոշորագույն զորավարժությունը կանցկացնի Եվրոպայի հարավ-արևմուտքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին տասնամյակում ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները կանցկացվեն Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։
Վարժանքներին կմասնակցի ավելի քան 30 երկրից 36.000 զինվոր, ինչպես նաև՝ 200 ինքնաթիռ ու 50 ռազմանավ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Trident Juncture-2015 միջազգային վարժանքները կտևեն մինչև նոյեմբերի 6-ը։ Մասնակիցների թվում է նաև Ուկրաինան։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ժան- Պոլ Պալոմերոսը դեռ օգոստոսի վերջին ասել էր, որ սպասվող վարժանքները կապված չեն Ուկրաինայի ճգնաժամի կամ Մոսկվայի հետ դաշինքի հարաբերությունների սրման հետ, քանի որ դրանք պլանավորվել են դեռ 2.5 տարի առաջ։
Վարժանքների մաս կլինի սոցցանցերում աշխատանքը. կմշակվի ոչ միայն պայմանական հակառակորդի, այլև «իրական հակառակորդների» դեմ պայքարը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



