Ինչ փոփոխությունների է ենթարկվում ուղեղը տարիքի հետ
PHOTO
Եթե տարիքի հետ Դուք սկսել եք ավելի դանդաղ ընկալել ինֆորմացիան, կամ ավելի դժվար կերպով որոշումներ կայացնել, ապա մի՛ մտածեք, որ ծերանում եք։ Տարիների հետ ուղեղը փոխում է աշխատելու իր ձևը։ Դա չի նշանակում «ավելի վատ», այլ՝ «այլ կերպ»։ Բացի այդ, ուղեղում կատարվող փոփոխությունները երբեմն դրական ազդեցություն կարող են ունենալ։
1․Ռացիոնալ մտածողության միտում
Երիտասարդների մոտ ավելի ակտիվ է ուղեղի կողևի մի կողմը։ Տարիների հետ երկու կողմերն էլ սկսում են հավասարապես աշխատել։ Սա օգնում է տարբեր իրավիճակների ավելի պատշաճ գնահատականներ տալ և միանգամից հասկանալ երևույթների բուն իմաստները։
2․Կենտրոնացման կարողություն
Ժամանակի հետ ուղեղը սկսում է չկարողանալ միանգամից մի քանի առաջադրանք կատարել։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ երիտասարդների մոտ խնդիր լուծելուց անմիջապես հետո ուղեղը մթագնում է։ Տարեց մարդկանց մոտ դա ավելի դանդաղ կերպով է կատարվում։ Ուղեղը նախ մի առաջադրանք կարող է կատարել, ապա երկրորդը։ Սակայն այստեղ դրական կողմ էլ կա՝ կենտրոնանալ մեկ գործի վրա և դրան ավելի լավ լուծում տալ։
3․Նվազագույն սխալներ աշխատանքում
Երբ մարդիկ մեծանում են, նրանք ավելի շատ ժամանակ են տրամադրում ինչ-որ բան սովորելուն, սակայն միևնույն ժամանակ ավելի քիչ սխալներ են թույլ տալիս։ Դա ցույց է տվել 50-65 տարեկաններ աշխատողների միջև անցկացված հետազոտությունը։ Սա հաշվի առեք, երբ փորձում եք համակարգչային դժվար ծրագրերի հետ աշխատել։
4․Առավել հանգիստ ընկալում
Տեստոստերոնի մակարդակի նվազումը օգնում է ավելի լավ ղեկավարել ազդակները։ Կանանց մոտ պերիմենոպաուզայի բարդ շրջանից հետո սկսվում է զգացմունքային կայունություն։ Ուղեղում զգացմունքներն ու հիշողությունն իրար կապող հատվածը պակաս զգայուն է դառնում բացասականի նկատմամբ։
5․Ֆինանսական խնդիրների հաջող լուծումներ
Մարդկանց մեծամասնությունը տարիքի հետ ավելի լավ է կարողանում լուծել իր ֆինանսական խնդիրները, քանի որ փորձ է ունենում և կարողանում է սառը դատել իրողությունը։




















































