Աֆղանստանում ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ է ոչնչացվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի անվտանգության ուժերը ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` վկայակոչելով աֆղանական Սարի Պուլ նահանգի նահանգապետ Մոհամադ Զահիր Վահդատիին:
«Սպանվել է ԻՊ բարձրաստիճան առաջնորդներից մեկը` Քարի Շեր Մուհամեդը, որը հայտնի է «Առյուծ» մականունով, ինչպես նաև նրան ուղեկցող երեք թիկնապահները»,- գրել է նահանգապետն իր ֆեյսբուքյան էջում:
Պաշտոնյան նշել է, որ ահաբեկիչները սպանվել են Սայան շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



