Աֆղանստանում ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ է ոչնչացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի անվտանգության ուժերը ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` վկայակոչելով աֆղանական Սարի Պուլ նահանգի նահանգապետ Մոհամադ Զահիր Վահդատիին:
«Սպանվել է ԻՊ բարձրաստիճան առաջնորդներից մեկը` Քարի Շեր Մուհամեդը, որը հայտնի է «Առյուծ» մականունով, ինչպես նաև նրան ուղեկցող երեք թիկնապահները»,- գրել է նահանգապետն իր ֆեյսբուքյան էջում:
Պաշտոնյան նշել է, որ ահաբեկիչները սպանվել են Սայան շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



