Լևանդովսկին ուսի թեթև վնասվածք ունի, բայց կխաղա «Ռեալի» հետ
SPORT«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղին «Ռեալի» դեմ, չնայած՝ ուսի վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» հետ երեկ կայացած խաղում (4:1):
Լեհաստանի հավաքականի 28-ամյա հարձակվողը երկրորդ խաղակեսի միջնամասում 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար՝ ուսի վրա անհաջող ընկնելով:
Լևանդովսկին հանդիպման 68-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու շուտով լքեց խաղադաշտը.
«Լևին կապտուկ ունի, բայց բժիշկներն ասում են, որ մինչև չորեքշաբթի այլև խնդիր չի լինի»,- «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:
«Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ես պարզապես չցանկացա ռիսկի դիմել: Լավ կպատրաստվեմ չորեքշաբթի օրվան»,- ավելացրել է ֆուտբոլիստը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



