Լևանդովսկին ուսի թեթև վնասվածք ունի, բայց կխաղա «Ռեալի» հետ
ՍՊՈՐՏ«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղին «Ռեալի» դեմ, չնայած՝ ուսի վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» հետ երեկ կայացած խաղում (4:1):
Լեհաստանի հավաքականի 28-ամյա հարձակվողը երկրորդ խաղակեսի միջնամասում 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար՝ ուսի վրա անհաջող ընկնելով:
Լևանդովսկին հանդիպման 68-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու շուտով լքեց խաղադաշտը.
«Լևին կապտուկ ունի, բայց բժիշկներն ասում են, որ մինչև չորեքշաբթի այլև խնդիր չի լինի»,- «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:
«Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ես պարզապես չցանկացա ռիսկի դիմել: Լավ կպատրաստվեմ չորեքշաբթի օրվան»,- ավելացրել է ֆուտբոլիստը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



