Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նորվեգացի ոստիկանները զենք կկրեն
INTERNATIONAL NEWSՆորվեգիայի ոստիկանները երկրի խոշոր քաղաքներում ու Օսլոյի օդանավակայանում այսուհետ ժամանակավորապես զենք կկրեն, որոշումը պայմանավորված է Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչությամբ, հայտնում է թագավորության ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բացի դրանից ուժեղացվելու է ոստիկանական հսկողությունը մարդաշատ վայրերում։ Նորվեգիայի անվտանգության ծառայությունները Շվեդիայում տեղի ունեցածից հետո վերանայում են իրենց երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի գնահատումը։
Որպես կանոն, սովորական պայմաններում նորվեգացի ոստիկանները զենք չեն կրում։ Զենք լինում է միայն պարեկային մեքենաներում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



