Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նորվեգացի ոստիկանները զենք կկրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիայի ոստիկանները երկրի խոշոր քաղաքներում ու Օսլոյի օդանավակայանում այսուհետ ժամանակավորապես զենք կկրեն, որոշումը պայմանավորված է Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչությամբ, հայտնում է թագավորության ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բացի դրանից ուժեղացվելու է ոստիկանական հսկողությունը մարդաշատ վայրերում։ Նորվեգիայի անվտանգության ծառայությունները Շվեդիայում տեղի ունեցածից հետո վերանայում են իրենց երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի գնահատումը։
Որպես կանոն, սովորական պայմաններում նորվեգացի ոստիկանները զենք չեն կրում։ Զենք լինում է միայն պարեկային մեքենաներում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



