Սիրիայի հրթիռակոծումը նոր վտանգներ կստեղծի Թրամփի համար. The New York Times
INTERNATIONAL NEWSThe New York Times պարբերականի կարծիքով՝ Սիրիայի հրթիռակոծումը կարող է զգալի վտանգների հանգեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: Նշվում է, որ Թրամփի համար առաջին վտանգը կարող է դառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կրախը, քանի որ ռուսական իշխանությունները չեն գնա այնպիսի համաձայնության, որը սպառնալիքի տակ կդնի երկրի ազդեցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքում:
Պարբերականը նշում է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերին հարվածելու որոշում կայացնելով, Թրամփը հարվածի տակ է դնում ամենագլխավոր թիրախը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակը, քանի որ եթե սիրիական ռեժիմը փլուզվի, երկիրը կդառնա ահաբեկիչների ապաստարան:
Թրամփի համար վտանգավոր է նաև այն, որ չկա Սիրիայում խաղաղություն հաստատելու հստակ նախագիծ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



