Սիրիայի հրթիռակոծումը նոր վտանգներ կստեղծի Թրամփի համար. The New York Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆThe New York Times պարբերականի կարծիքով՝ Սիրիայի հրթիռակոծումը կարող է զգալի վտանգների հանգեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: Նշվում է, որ Թրամփի համար առաջին վտանգը կարող է դառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կրախը, քանի որ ռուսական իշխանությունները չեն գնա այնպիսի համաձայնության, որը սպառնալիքի տակ կդնի երկրի ազդեցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքում:
Պարբերականը նշում է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերին հարվածելու որոշում կայացնելով, Թրամփը հարվածի տակ է դնում ամենագլխավոր թիրախը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակը, քանի որ եթե սիրիական ռեժիմը փլուզվի, երկիրը կդառնա ահաբեկիչների ապաստարան:
Թրամփի համար վտանգավոր է նաև այն, որ չկա Սիրիայում խաղաղություն հաստատելու հստակ նախագիծ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



