Զիմբաբվեում վթարի հետեւանքով 17 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԶիմբաբվեում ավտոբուսը բախվել է բեռնատարին, երկու փոխադրամիջոցներն էլ բռնկվել են, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, հայտնում է «Սինհուան»։
Ոստիկանության ներկայացուցիչ Չարիտի Չարամբան հայտնել է, որ պատահարի վայրից հանել են 17 մարդու մարմին, եւս 43 վիրավորների տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։
Ոստիկանությունը փորձում է պարզել վթարի պատճառը։ Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ վթարի պահին ավտոբուսում ավելի քան 60 ուղեւոր է գտնվել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



