Զիմբաբվեում վթարի հետեւանքով 17 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶիմբաբվեում ավտոբուսը բախվել է բեռնատարին, երկու փոխադրամիջոցներն էլ բռնկվել են, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, հայտնում է «Սինհուան»։
Ոստիկանության ներկայացուցիչ Չարիտի Չարամբան հայտնել է, որ պատահարի վայրից հանել են 17 մարդու մարմին, եւս 43 վիրավորների տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։
Ոստիկանությունը փորձում է պարզել վթարի պատճառը։ Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ վթարի պահին ավտոբուսում ավելի քան 60 ուղեւոր է գտնվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



