Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետն ակնկալում է տրանսպորտի ոլորտում սահմանել ռադիկալ խաղի կանոններ

SOCIETY

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ՝ 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ խիստ անհրաժեշտ է համարում հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը:

Վարչապետը հիշեցրեց, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն արդեն ստացել էր համապատասխան հանձնարարական, սակայն ըստ նրա, հարկ է նշել, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումները սերտորեն կապված են նաև միջպետական, հանրապետական նշանակության և համայնքային ճանապարհների տեխնիկական վիճակի հետ: «Տվյալ խնդրի շուրջ ունեցել ենք քննարկումներ, բայց, կարծում եմ, ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները: Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի՝ երեքշաբաթյա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Վարչապետի մեկ այլ հանձնարարականով երեքշաբաթյա ժամկետում պետք է ակտիվացնել Հայաստանի Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ՀՀ պետական բյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական-վերականգնողական աշխատանքները, և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ:

Մեկամսյա ժամկետում էլ պետք է մշակվի և Կառավարության աշխատակազմ ներկայացվի «ՀՀ ճանապարհների շինարարության եւ պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ներկայացնել առաջարկություն նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր  աղբյուրների վերաբերյալ:   

«Մենք պետք է միջպետական 1800 կմ, հանրապետական 1900 կմ, համայնքային 3800 ճանապարհների հստակ ռանգավորում ունենանք, յուրաքանչյուրի գնահատականը տանք, ցանցը էլեկտրոնային տարբերակով ունենանք՝ յուրաքանչյուր հատվածի վրա համապատասխան տեղեկատվությամբ: Երկրորդ՝ բոլոր վերանորոգման, շինարարական աշխատանքները կազմակերպելու ժամանակ քննարկեք տարբերակ, որ շինարարներին մենք պատվիրակելու ենք ճանապարհի հսկողությունն ու էքսպլատացիան, որպեսզի նա իմանա՝ լինելու է խնդրի մեջ: Այդ ամենը պետք է առավելագույնս բաց ու թափանցիկ անել»,- ասաց Կարեն ԿարապեÕ �յանը՝ հավելելով, որ պետք է տրանսպորտային ցանցը բաժանել լոտերի՝ ըստ շահութաբերության, որպեսզի պոտենցիալ ներդրողը հասկանա իր գործողությունը, բիզնեսի երկարատևությունը, պայմանը: «Պետք է խաղի կանոնները սահմանել սկզբունքային, ռադիկալ կերպով, երկարատև հորիզոնով: Շատ արագ ձեզնից սպասում ենք լուծումներ»,- դիմելով Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին՝ ասաց ՀՀ վարչապետը:  

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League