Yerevan, 30.July.2026,
00
:
00
BREAKING


Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ

SOCIETY

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով գտնվում էր Բուխարեստում: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցը մեկնարկել է նախարար Հրանուշ Հակոբյանի և Ռումինիայի կառավարության կրոնից հար ցերով պետքարտուղար Վիկտոր Օպասկիի հանդիպումով: Հանդիպմանը քննարկվել են Ռումինիայի հայ համայնքին, մասնավորապես, Ռումինիայում հայ եկեղեցու դարավոր գործունեությանն առնչվող հարցեր: Նախարար Հակոբյանը ներկայացրել է Սփյուռքի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա ընթացքը և ծրագրերը: Ռումինիայի կրոնից հարցերով պետքարտուղարը, ընդգծելով ռումինահայ համայնքի առանձնահատուկ ներդրումը Ռումինիայի զարգացման գործում, ներկայացրել է կրոնական փոքրամասնություններին, մասնավորապես, Ռումինիայի Հայոց թեմի ն հատկացվող պետական աջակցության ծրագրերը և համատեղ միջոցառումները: Քննարկվել են ընթացիկ տարվա նոյեմբերին Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Օրվա երկրորդ կեսին նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Ռումինահայոց կենտրոն՝ Բուխարեստի Առաջնորդանիստ մայր տաճար, Ռումինիայի հայոց միության վարչություն, «Արարատ» հրատարակչություն և տպարան, մեկօրյա դպրոց, Հայոց մշակութային Դուդյան կենտրոնում տեղակայված թանգարան և գրադարան, որտեղ Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի  նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում ռումինահայ համայնքի հետ: Նախարարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, արդի մարտահրավերները, Հայոց ց եղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները և ընթացիկ արդյունքները, ունկնդրել և պատասխանել է ռումինահայ համայնքին հուզող հարցերի:

Հաջորդ օրն առավոտյան` սեպտեմբերի 30-ին, նախարար Հրանուշ Հակոբյանը Ռումինիայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Ազգային փոքրամասնությունների խմբի հետ, որը տարիներ ի վեր ղեկավարում է հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը: Հանդիպմանը ներկա են եղել հույն, հրեա, գերմանացի և այլ ազգային փոքրամասնություններ ներկայացնող պատգամավորները, որոնք ներկայացրել են Ռումինիայում ազգային փոքրամասնությունների կարգավիճակն ու իրավունքները: Սփյուռքի նախարարը երախտագիտություն է հայտնել, մասնավորապես, հույն, հրեա և գնչու փոքրամասնություններին Հայոց ցեղասպանության հարցում ռումինահայերին սատար կանգնելու համար` հույս հայտնելով, որ Ռումինիայում այս հարցը հետագա զարգացում կունենա:

Սփյուռքի նախարարը պատվո հյուրի կարգավիճակով ներկա է գտնվել Ռումինիայի խորհրդարանի լիագումար նիստին:

Այնուհետև, նախարար Հակոբյանը Բուխարեստի Կարոլ Առաջինի անվան համալսարանական կենտրոնական գրադարանի Մայր սրահում մասնակցել է Ռումինիայի Հայոց միության վերաբացման 25-ամյակի հանդիսավոր նիստին, որին ներկա են եղել Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու Տարիչեանուն, վարչապետ Վիկտոր Պոնտան, Ռումինիայի նախագահի ներկայացուցիչ Սերջիու Նիստորը, նախկին վարչապետ և ԱԳ նախարար Պետրե Ռոմանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, և Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմ բի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:

ՌՀՄ 25-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը. «Հայերի և ռումինական հողի վրա ապրող բնակիչների միջև հարաբերությունների հնությունն այսօր համակեցության կամուրջ է և փոխկապակցում է մշակութային արժեքները, արվեստը և ձգտումները: Պատմությունը մեզ չի խնայել, հաճախ դնելով այնպիսի իրավիճակների առաջ, որ մեր միակ հույսը մնացել է հավատքն ու միասնությունը: Սրանք հիմնարար արժեքներ են, երբ այսօր, տոնելով 1990թ. հետո Ռումինահայոց միության վերաբացումը, վերհիշում ենք 20-րդ դարի սկզբի հայ համայնքների կյանքի դրամատիկ պահերը»,- ասվում է նախագահական ուղերձի մեջ: Վարչապետ Պոնտան ողջույնի իր ելույթում զորակցություն է հայտնել հայ համայնքին և ռումինահայ մշակութային ժառանգության ծրագրերին: Սենատի նախագահ Տարիչեանուն իր ելույթում խոսելով Ռումինիայի Հայոց միության 25- ամյակի մասին, այն կապել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի զգայուն տարվա հետ:

Իր ողջույնի խոսքում նախարար Հակոբյանը երախտագիտություն է հայտնել Ռումինիայի ժողովրդին և իշխանություններին, հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո Ռումինիայում ապաստանած տասնյակ հազարավոր հայերի համար ապրելու, կրթվելու ու արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Երախտագիտության իմ խոսքն եմ ցանկանում հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսին, ով առաջինն էր Ռումինիայի նախագահներից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին` հայտարարելով. «1915թ. ողբերգական իրադարձու թյուներից մեկ դար անց իմ խոնարհումն եմ բերում հայ ժողովրդի զոհերին և նրանց, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուրհազարավոր անմեղ հայեր զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որն ստվերում է մարդկությունը և որը մեզ մղում է այսօր ճանաչման և հաշտեցման: Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»,- Ռումինիայի նախագահի խոսքը մեջբերեց նախարար Հակոբյ անը և ավելացրեց. «Հուսով ենք, որ այդ կոչն անարձագանք չի մնա, և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը կտեղափոխվի նոր փուլ, և հետագայում մենք ականատեսը կլինենք ճանաչման և դատապարտման նոր զարգացումների»:

Միջոցառման ընթացքում նախարար Հակոբյանը Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալը, որին վերջինս արժանացել էր Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Նույն օրը կեսօրից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ռումինիայի Սփյուռքի ռումինների հարցերով նախարար Անջել Տըլվարի հետ, որի ընթացքում փոխադարձաբար ներկայացվել են իրենց ղեկավարած գերատեսչությունների հիմնական գործառույթները, քաղաքականությունը, ծրագրերն ու Սփյուռքի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Ռումին նախարարը, բարձր գնահատելով հայկական սփյուռքում հայապահպանության, հայկական համայնքների ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և այդ ոլորտում ՀՀ Սփյուռքի ն ախարարության կուտակած փորձը, ցանկություն է հայտնել երկու գերատեսչությունների միջև շարունակելու կապերը և խորհրդակցությունները: Այս առումով մտքեր են փոխանակվել տարբեր երկրներում հայ և ռումինական սփյուռքի կառույցների միջև կապերի հաստատման և համագործակցության հեռանկարների շուրջ՝ առանցքում ունենալով հայկական տարբեր համայնքներում բնակվող ռումինահայերին:

Նույն օրը երեկոյան նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հայաստանի անկախության տարեդարձին և ՌՀՄ 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Ռումինիայի խորհրդարանի և կառավարության անդամներ, նախագահի ներկայացուցիչը, դիվանագիտական կորպուսի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 1-ին նախարար Հակոբյանը հարցազրույց է տվել ռումինական Հանրային հեռուստատեսությանը, այցելել է ՀՀ դեսպանություն, արվեստի նշանավոր մեկենաս Գրիգոր Զամբաքչյանի հավաքածուների թանգարան, այնուհետև Հայոց Առաջնորդարան, ուր զրույց է ունեցել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ:

Այցի ողջ ընթացքում նախարար Հակոբյանին ուղեկցել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia