Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով գտնվում էր Բուխարեստում: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցը մեկնարկել է նախարար Հրանուշ Հակոբյանի և Ռումինիայի կառավարության կրոնից հար ցերով պետքարտուղար Վիկտոր Օպասկիի հանդիպումով: Հանդիպմանը քննարկվել են Ռումինիայի հայ համայնքին, մասնավորապես, Ռումինիայում հայ եկեղեցու դարավոր գործունեությանն առնչվող հարցեր: Նախարար Հակոբյանը ներկայացրել է Սփյուռքի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա ընթացքը և ծրագրերը: Ռումինիայի կրոնից հարցերով պետքարտուղարը, ընդգծելով ռումինահայ համայնքի առանձնահատուկ ներդրումը Ռումինիայի զարգացման գործում, ներկայացրել է կրոնական փոքրամասնություններին, մասնավորապես, Ռումինիայի Հայոց թեմի ն հատկացվող պետական աջակցության ծրագրերը և համատեղ միջոցառումները: Քննարկվել են ընթացիկ տարվա նոյեմբերին Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Օրվա երկրորդ կեսին նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Ռումինահայոց կենտրոն՝ Բուխարեստի Առաջնորդանիստ մայր տաճար, Ռումինիայի հայոց միության վարչություն, «Արարատ» հրատարակչություն և տպարան, մեկօրյա դպրոց, Հայոց մշակութային Դուդյան կենտրոնում տեղակայված թանգարան և գրադարան, որտեղ Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի  նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում ռումինահայ համայնքի հետ: Նախարարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, արդի մարտահրավերները, Հայոց ց եղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները և ընթացիկ արդյունքները, ունկնդրել և պատասխանել է ռումինահայ համայնքին հուզող հարցերի:

Հաջորդ օրն առավոտյան` սեպտեմբերի 30-ին, նախարար Հրանուշ Հակոբյանը Ռումինիայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Ազգային փոքրամասնությունների խմբի հետ, որը տարիներ ի վեր ղեկավարում է հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը: Հանդիպմանը ներկա են եղել հույն, հրեա, գերմանացի և այլ ազգային փոքրամասնություններ ներկայացնող պատգամավորները, որոնք ներկայացրել են Ռումինիայում ազգային փոքրամասնությունների կարգավիճակն ու իրավունքները: Սփյուռքի նախարարը երախտագիտություն է հայտնել, մասնավորապես, հույն, հրեա և գնչու փոքրամասնություններին Հայոց ցեղասպանության հարցում ռումինահայերին սատար կանգնելու համար` հույս հայտնելով, որ Ռումինիայում այս հարցը հետագա զարգացում կունենա:

Սփյուռքի նախարարը պատվո հյուրի կարգավիճակով ներկա է գտնվել Ռումինիայի խորհրդարանի լիագումար նիստին:

Այնուհետև, նախարար Հակոբյանը Բուխարեստի Կարոլ Առաջինի անվան համալսարանական կենտրոնական գրադարանի Մայր սրահում մասնակցել է Ռումինիայի Հայոց միության վերաբացման 25-ամյակի հանդիսավոր նիստին, որին ներկա են եղել Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու Տարիչեանուն, վարչապետ Վիկտոր Պոնտան, Ռումինիայի նախագահի ներկայացուցիչ Սերջիու Նիստորը, նախկին վարչապետ և ԱԳ նախարար Պետրե Ռոմանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, և Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմ բի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:

ՌՀՄ 25-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը. «Հայերի և ռումինական հողի վրա ապրող բնակիչների միջև հարաբերությունների հնությունն այսօր համակեցության կամուրջ է և փոխկապակցում է մշակութային արժեքները, արվեստը և ձգտումները: Պատմությունը մեզ չի խնայել, հաճախ դնելով այնպիսի իրավիճակների առաջ, որ մեր միակ հույսը մնացել է հավատքն ու միասնությունը: Սրանք հիմնարար արժեքներ են, երբ այսօր, տոնելով 1990թ. հետո Ռումինահայոց միության վերաբացումը, վերհիշում ենք 20-րդ դարի սկզբի հայ համայնքների կյանքի դրամատիկ պահերը»,- ասվում է նախագահական ուղերձի մեջ: Վարչապետ Պոնտան ողջույնի իր ելույթում զորակցություն է հայտնել հայ համայնքին և ռումինահայ մշակութային ժառանգության ծրագրերին: Սենատի նախագահ Տարիչեանուն իր ելույթում խոսելով Ռումինիայի Հայոց միության 25- ամյակի մասին, այն կապել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի զգայուն տարվա հետ:

Իր ողջույնի խոսքում նախարար Հակոբյանը երախտագիտություն է հայտնել Ռումինիայի ժողովրդին և իշխանություններին, հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո Ռումինիայում ապաստանած տասնյակ հազարավոր հայերի համար ապրելու, կրթվելու ու արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Երախտագիտության իմ խոսքն եմ ցանկանում հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսին, ով առաջինն էր Ռումինիայի նախագահներից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին` հայտարարելով. «1915թ. ողբերգական իրադարձու թյուներից մեկ դար անց իմ խոնարհումն եմ բերում հայ ժողովրդի զոհերին և նրանց, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուրհազարավոր անմեղ հայեր զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որն ստվերում է մարդկությունը և որը մեզ մղում է այսօր ճանաչման և հաշտեցման: Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»,- Ռումինիայի նախագահի խոսքը մեջբերեց նախարար Հակոբյ անը և ավելացրեց. «Հուսով ենք, որ այդ կոչն անարձագանք չի մնա, և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը կտեղափոխվի նոր փուլ, և հետագայում մենք ականատեսը կլինենք ճանաչման և դատապարտման նոր զարգացումների»:

Միջոցառման ընթացքում նախարար Հակոբյանը Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալը, որին վերջինս արժանացել էր Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Նույն օրը կեսօրից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ռումինիայի Սփյուռքի ռումինների հարցերով նախարար Անջել Տըլվարի հետ, որի ընթացքում փոխադարձաբար ներկայացվել են իրենց ղեկավարած գերատեսչությունների հիմնական գործառույթները, քաղաքականությունը, ծրագրերն ու Սփյուռքի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Ռումին նախարարը, բարձր գնահատելով հայկական սփյուռքում հայապահպանության, հայկական համայնքների ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և այդ ոլորտում ՀՀ Սփյուռքի ն ախարարության կուտակած փորձը, ցանկություն է հայտնել երկու գերատեսչությունների միջև շարունակելու կապերը և խորհրդակցությունները: Այս առումով մտքեր են փոխանակվել տարբեր երկրներում հայ և ռումինական սփյուռքի կառույցների միջև կապերի հաստատման և համագործակցության հեռանկարների շուրջ՝ առանցքում ունենալով հայկական տարբեր համայնքներում բնակվող ռումինահայերին:

Նույն օրը երեկոյան նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հայաստանի անկախության տարեդարձին և ՌՀՄ 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Ռումինիայի խորհրդարանի և կառավարության անդամներ, նախագահի ներկայացուցիչը, դիվանագիտական կորպուսի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 1-ին նախարար Հակոբյանը հարցազրույց է տվել ռումինական Հանրային հեռուստատեսությանը, այցելել է ՀՀ դեսպանություն, արվեստի նշանավոր մեկենաս Գրիգոր Զամբաքչյանի հավաքածուների թանգարան, այնուհետև Հայոց Առաջնորդարան, ուր զրույց է ունեցել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ:

Այցի ողջ ընթացքում նախարար Հակոբյանին ուղեկցել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները