Բելգրադում բողոքում են նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
INTERNATIONAL NEWSԲելգրադում հարյուրավոր մարդիկ են բողոքում նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ։ Reuters -ի փոխանցմամբ, արդեն երկրորդ գիշերն է Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ անցնում է բողոքի ակցիա՝ ապրիլի 2-ի նախագահական ընտրություններում Վուչիչի հաղթանակի կապակցությամբ։
Մասնակիցները վանկարկում են «Ոչ բռնապետությանը» ու սուլում։ Ցուցարարներից մեկը Reuters–ին հայտնել է, որ իրենք ուզում են, որ «Վուչիչը հրաժարվի պաշտոնից, նա ավտոկրատ է, ու մենք նրա դեմ ենք»։ Մասնակիցների մի մասը հայտնում է, որ ընտրությունները կեղծվել են։
Նույնատիպ ակցիաներ են անցել նաեւ Սերբիայի մյուս քաղաքներում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



