Բելգրադում բողոքում են նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգրադում հարյուրավոր մարդիկ են բողոքում նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ։ Reuters -ի փոխանցմամբ, արդեն երկրորդ գիշերն է Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ անցնում է բողոքի ակցիա՝ ապրիլի 2-ի նախագահական ընտրություններում Վուչիչի հաղթանակի կապակցությամբ։
Մասնակիցները վանկարկում են «Ոչ բռնապետությանը» ու սուլում։ Ցուցարարներից մեկը Reuters–ին հայտնել է, որ իրենք ուզում են, որ «Վուչիչը հրաժարվի պաշտոնից, նա ավտոկրատ է, ու մենք նրա դեմ ենք»։ Մասնակիցների մի մասը հայտնում է, որ ընտրությունները կեղծվել են։
Նույնատիպ ակցիաներ են անցել նաեւ Սերբիայի մյուս քաղաքներում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



