Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մագդալենա Մնացականյանն՝ ԱՄՆ-ում ապրելու պատճառների եւ ապագա ծրագրերի մասին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Մագդալենա Մնացականյանն այսօր տոնում է 24-ամյակը: Նա այժմ գտնվում է ԱՄՆ-ում, իր խոսքով՝ հենց օվկիանոսի ափին էլ ընկերների հետ միասին նշել է տարեդարձը:

Life.panorama.am-ը փոքրիկ զրույց է ունեցել Մագդալենայի հետ ու տեղեկացել ԱՄՆ մեկնելու պատճառների, երազանքների եւ ապագա անելիքների մասին:

Պարզվում է դերասանուհին Միացյալ նահանգներ է մեկնել Green card-ի օգնությամբ.

«Տարիներ առաջ շատ պատահական Green card ձեռք բերեցի եւ ԱՄՆ մեկնելու հնարավորություն ունեցա: Այստեղ մեկնելու նպատակներիցս գլխավորը ընտանիքիս կողքին լինելն էր և միշտ առաջ քայլելու ցանկությունը. Ի դեպ՝ վայրը կապ չունի, վերջին նպատակս միշտ նունն է»,- նշեց Մագդան ու հավելեց, որ վերջերս թղթաբանական խնդիրներ է ունեցել եւ ստիպված է եղել որոշում կայացնել մնալ ԱՄՆ-ում, թե վերադառնալ, արդյունքում որոշումը կայացրել է՝ ելնելով ներքին ցանկություններից.

«Չեմ կարող ասել՝ մշտական բնակությամբ եմ այստեղ, թե ոչ, բայց հիմա գտնվում եմ այս երկրում եւ փորձում եմ ինձ հարմարեցնել ներկայիս բնակավայրին: Մի քանի տարի է, ինչ փորձում եմ համատեղել Հայաստանում բնակվելս, որտեղ ունեմ սիրելի աշխատավայր` Հ. Խափլանյանի անվան դրամատիկական թատրոնս: Այնտեղ ծանոթացել եմ մասնագիտությանս հետ ու երջանիկ եմ, որ ճանաչել ու առիթ եմ ունեցել աշխատելու իրենց գուրծում նվիրյալների եւ վարպետների հետ: Միացիալ նահանգներ վերջին այցելությունիցս հետո խնդիր ունեցա ու պետք է կողմնորոշվեի, թե որտեղ եմ ուզում այս պահին ապրել: Արդյունքում որոշեցի մնալ ԱՄՆ, քանի որ ընտանիքս այս երկրում է բնակվում»,- պատմեց Մագդալենան:

Ի դեպ՝ դերասանուհին ԱՄՆ-ում արդեն իսկ հրավերներ ունի.

«Այստեղ որոշ հրավերներ կան, բայց հիմա կենտրոնացել եմ ուսմանս վրա: Դերասանական արվեստն եմ ուսումնասիրում, որն այստեղ արտահայտվում է ինձ համար դեռեւս օտար լեզվով», - հավելեց նա:

Հարցին, թե Մագդան մտքեր չունի արդյոք մուտք գործել ամերիկյան ֆիլմարտադրության ասպարեզ, պատասխանեց.

«Կարծում եմ՝ դեռ ոչ: Հիմա գտնվում եմ մի վայրում, որը թելադրում է իր կանոններ. որոշակի ադապտացիոն շրջան անցնելուց հետո կփորձեմ մասնագիտական քայլերս ուղղել դեպի տեղական արտադրություն»:

Խոսելով դերասանի մասնագիտության մասին՝ Մագդան նկատեց.

«Մոտավորապես 7 տարի է, ինչ զբաղվում եւ ուսումնասիրում եմ դերասանական արվեստը: Ընտրել եմ այս մասնագիտությունը, որովետև սահմաններ չկան, այստեղ միայն ազատություն ու մեծ սեր եմ տեսնում: Կարծում եմ՝ նշածս նախադրյալները բավական են լիարժեք երջանկություն զգալու համար, ես սիրում եմ ներկայությունս արվեստում եւ արվեստն՝ իմ մեջ»:

Զրույցի վերջում խոսելով 24-ամյա դերասանուհու երազանքներից՝ Մագդան նշեց.

«Երազանքներիս մասին միշտ լռում եմ, իսկ սպասելիքներս հաջորդում եմ նույն լռւթյամբ: Ուղղակի ամբողջ սրտով ցանկանում եմ երկրումս, որտեղ ծնվել ու ձեւավորվել եմ, երբեք պատերազմ չլինի ու մարդիկ խաղաղության եւ սիրո մեջ ապրեն: Այսպիսին եմ ճանաչել երկիրս մանուկ ժամանակ, եւ այսօր երազանքներիցս մեկը հենց դա Է»:

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data