ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն թույլատրել է զենքի մատակարարումը Ուկրաինային
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 1-ին ընդունել է հանրապետականների կողմից առաջարկված 2016 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 270 կոնգրեսական, դեմ՝ 156-ը:
Նախաձեռնության հեղինակներից մեկի՝ պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի ղեկավար հանրապետական Մեք Թոռնբերիի խոսքով, «նախագծով նախատեսվում է 515 մլրդ դոլար հատկացնել ազգային պաշտպանությանը, ինչպես նաեւ լրացուցիչ 89,2 մլրդ դոլար՝ արտասահմանում ռազմական գործողությունների համար»:
Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ի Սենատում համանման կողմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնը, նախագծի տեքստում պահպանված է այն ուղղումը, որը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին իրավունք է տալիս զենք մատակարարել Ուկրաինային:
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
4
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
5
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program



