ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն թույլատրել է զենքի մատակարարումը Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 1-ին ընդունել է հանրապետականների կողմից առաջարկված 2016 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 270 կոնգրեսական, դեմ՝ 156-ը:
Նախաձեռնության հեղինակներից մեկի՝ պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի ղեկավար հանրապետական Մեք Թոռնբերիի խոսքով, «նախագծով նախատեսվում է 515 մլրդ դոլար հատկացնել ազգային պաշտպանությանը, ինչպես նաեւ լրացուցիչ 89,2 մլրդ դոլար՝ արտասահմանում ռազմական գործողությունների համար»:
Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ի Սենատում համանման կողմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնը, նախագծի տեքստում պահպանված է այն ուղղումը, որը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին իրավունք է տալիս զենք մատակարարել Ուկրաինային:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



