ՄԱԿ-ը կպահանջի դատապարտել Իդլիբում քիմիական զենք կիրառողներին. դե Միստուրա
INTERNATIONAL NEWSԻդլիբում հարձակման մասին ՄԱԿ-ը լիարժեք տեղեկատվության չի տիրապետում: Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան:
«Լիարժեք տեղեկատվությունը դեռևս չկա, սակայն մենք կարծում ենք, որ հարվածը հասցվել է օդից»,- նշել է պաշտոնյան: Նա նաև նշել է, որ «Իդլիբում քիմիական հարձակման» խնդրով կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: «ՄԱԿ-ը կպահանջի, որպեսզի մեղավորները պատժվեն»,- նշել է դե Միստուրան:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի բանակի հրամանատարությունը հերքել է միջադեպին իրենց առնչությունը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



