ՄԱԿ-ը կպահանջի դատապարտել Իդլիբում քիմիական զենք կիրառողներին. դե Միստուրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻդլիբում հարձակման մասին ՄԱԿ-ը լիարժեք տեղեկատվության չի տիրապետում: Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան:
«Լիարժեք տեղեկատվությունը դեռևս չկա, սակայն մենք կարծում ենք, որ հարվածը հասցվել է օդից»,- նշել է պաշտոնյան: Նա նաև նշել է, որ «Իդլիբում քիմիական հարձակման» խնդրով կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: «ՄԱԿ-ը կպահանջի, որպեսզի մեղավորները պատժվեն»,- նշել է դե Միստուրան:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի բանակի հրամանատարությունը հերքել է միջադեպին իրենց առնչությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



