Ծրագրավորման դասընթացներ զորացրված երիտասարդների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար
SOCIETY Զորացրված երիտասարդների ու և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար«Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը և «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամը հանդես են գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է կազմակերպել վեբ-ծրագրավորման 6 ամսյա անվճար դասընթացներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը, ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, Java Script, PHP, Data Base, դիսկրետ մ աթեմատիկա, ալգորիթմների տեսություն, Photoshop առարկաներից:
«Գնալով ՏՏ ոլորտը ընդլայնվում է Գյումրիում, մասնագետները դառնում են պահանջված: Այս ծրագիրն իրականացնում ենք մեկ նպատակով. հնարավորություն տալ զորացրված երիտասարդներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն»,-նշում է ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը:
«Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Սևան Ամիրյանի խոսքերով՝ ԳՏՏԿ-ն իր մեծ փորձով և հնարավորություններով հիանալի գործընկեր է իրենց առջև դրված նպատակին հասնելու համար: «Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի կարողանան գտնել իրենց արժանավայել տեղն աշխատաշուկայում», - նշում է Սևան Ամիրյանսը:
Արմենուհի Մխոյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



