Ծրագրավորման դասընթացներ զորացրված երիտասարդների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Զորացրված երիտասարդների ու և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար«Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը և «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամը հանդես են գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է կազմակերպել վեբ-ծրագրավորման 6 ամսյա անվճար դասընթացներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը, ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, Java Script, PHP, Data Base, դիսկրետ մ աթեմատիկա, ալգորիթմների տեսություն, Photoshop առարկաներից:
«Գնալով ՏՏ ոլորտը ընդլայնվում է Գյումրիում, մասնագետները դառնում են պահանջված: Այս ծրագիրն իրականացնում ենք մեկ նպատակով. հնարավորություն տալ զորացրված երիտասարդներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն»,-նշում է ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը:
«Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Սևան Ամիրյանի խոսքերով՝ ԳՏՏԿ-ն իր մեծ փորձով և հնարավորություններով հիանալի գործընկեր է իրենց առջև դրված նպատակին հասնելու համար: «Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի կարողանան գտնել իրենց արժանավայել տեղն աշխատաշուկայում», - նշում է Սևան Ամիրյանսը:
Արմենուհի Մխոյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



