Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի հանդիպումը դրական արդյունք չի տվել
SOCIETYՊոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և տեղապահի ընտրություններում հաղթած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հանդիպումը դրական արդյունք չի տվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Հանդիպումը կայացավ Արամ Աթեշյանի, Գարեգին Բեկչյանի և երկու ոչ եկեղեցականների մասնակցությամբ: Արամ Աթեշյանն ասել է, որ թեպետ Գարեգին Բեկչյանն ընտրվել է տեղապահ, ինքն իր լիազորությունները չի կարող փոխանցել: Նա հայտնել է, որ Գարեգին Բեկչյանը, որպես տեղապահ, թող անի, ինչ կարող է: Ստացվում է, որ Գարեգին Բեկչյանը բոլոր լիազորությունները չի ստանձնում: Եթե նա գործելու կարողություն չունի, հրահանգներ չի կարող տալ, հետևաբար չի կարող պատրիարքի ընտրական գործընթացը նախապատրաստել»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Նրա խոսքով, ապրիլի 1-ին Ստամբուլի փոխնահանգապետի հետ հանդիպմանը նշվել է, որ ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից հետո անդրադարձ կարվի պատրիարքի ընտրությունների գործընթացին: Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Գարեգին Բեկչյանը՝ դեռ պարզ չէ: Բագրատ Էստուկյանը նշեց, որ առաջիկա անելիքների մասին դեռ տեղեկություն չկա:
Բագրատ Էստուկյանը փոխանցեց, որ Գարեգին Բեկչյանը վերադարձել է ապրիլի 2-ին: Նախատեսված էր, որ Հրաշափառի արարողությունով նա պետք է մուտք գործեր Մայր եկեղեցի: Նախորդ օրերին Արամ սրբազանը բոլոր քահանաներին լուր էր տվել` արգելելով մասնակցել արարողությանը: Նույնիսկ փորձել են եկեղեցու դռները փակել:
«Եկեղեցու դռները բացվեցին, երբ եկան Գարեգին Բեկչյանը և Սահակ Մաշալյանը: Նախատեսված արարողությունը չեղավ, միայն աղոթք հնչեց: Մեր եկեղեցու համար բավական դժբախտ օրեր ենք ապրում, պատմության մեջ ամոթով հիշվելու արժանի օրեր ենք ապրում»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Ստամբուլի նահանգապետի տեղակալը մարտի 15-ին նախքան պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է ուղարկել գրություն, որնիրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ « ընտրություններից անմիջապես հետոպատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբա նորեն անհնար»: Պատրիարքարանում տեղապահի ընտրության նպատակով 2017-իմարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանըգրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:Տեղապահի ընտրություններում հաղթել էր Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդԳարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:



